Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.10.25 Լոռու մարզում մեկնարկում է տնային կենդանիների ստերիլիզացիոն ակցիան
Հարգելի բնակիչներ, Tierschutz Entwicklungshilfe e.V. կազմակերպությունը 2021 թվականից իրականացնում է միջազգային բարեգործական ակցիաներ շների և կատուների ստերիլիզացիայի և պատվաստման ուղղությամբ՝ Fondation Brigitte Bardot-ի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների և ոչ առևտրայինկազմակերպությունների հետ համագործակցությամբ։Ծրագրերը միտված են անտուն կենդանիների թվի մարդասիրական կրճատմանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և բնակչության անվտանգության բարձրացմանը։Լոռու մարզում 2025 թվականի հոկտեմբերի 21–29-ը նախատեսում է իրականացնել լայնամասշտաբ ստերիլիզացիոն ակցիա Fondation Brigitte Bardot-ի և «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկայի հետ համագործակցությամբ։ Ծրագրի ... Մանրամասն
19.09.25 Նոր հնարավորություն քաղաքացիների համար․գործարկվել է «Տեսել եմ» հարթակը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության մասնակցությունը ... Մանրամասն
03.09.25 ԲՈՒՍԱԾԱԾԿՆ ԱՅՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԱԽՏԵՍՎԱԾ Է ՏՈՒԳԱՆՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր ՔՀոդված 85.2.Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում(վերնագիրը խմբ. 10.07.19 ՀՕ-121-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-524-Ն) Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի ... Մանրամասն
17.07.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:
Խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և լրացնել հարցաշարը՝ https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 :
Ձեր մասնակցությունը չափազանց կարևոր է:
10.06.25 Ֆիոլետովո համայնքը մանկապարտեզ կունենա
 Հունիսի մեկին, երեխաների իրավունքների պաշտպանության խորհրդանշական օրը տրվեց Ֆիոլետովոյի մանկապարտեզի կառուցման մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ռուս-հայկական համագործակցության առանցքային անձինք. Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Լոռու մարզի փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, «Ռուսական մարդասիրական առաքելության» գործադիր տնօրեն Սերգեյ Շևչուկը, ՎՏԲ (Հայաստան) բանկի վաճառքի և PR ծառայության ղեկավար Նարե Թադևոսյանը, Հարավկավկասյան երկաթուղիների տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռոսատոմի» ներկայացուցիչ Վյաչեսլավ Պրոշկինը, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և տեղի համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչևը։մանկապարտեզը ... Մանրամասն
1


Բոլորը
Համագործակցույթուն
Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքների համար աղբատար մ
Русский уголок в сердце Армении
Մոլոկաններ - Իրականություն առանց առասպելների
Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո, առաջին փ, 146 շենք
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner