Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 26-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 26-Ա


Զեկ. ԿԱՐԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ

ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, hաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Ֆիոլետովո համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Տալ համաձայնություն Ֆիոլետովո համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից  աճուրդ վաճառքով օտարելուն, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելուն, մեկնարկային գները, աճուրդի և մրցույթի պայմանները հաստատելու մասին:

2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողատեսքեր 6 լոտով.

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0152-0068 ծածկագրով 0,088 հա գյուղարտադրական հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 420000 / չորս հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0152-0064 ծածկագրով 0,6374 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտի հող: Մեկնարկային գինը սահմանել 3․030․000 / երեք միլիոն երեսուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0152-0031 ծածկագրով 0,1803 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտի հող: Մեկնարկային գինը սահմանել 860000 / ութ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0101-0106 ծածկագրով 0,098016 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք։ Մեկնարկային գինը սահմանել 51000 / հիսունմեկհազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 5: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0015-0027 ծածկագրով 0,008878 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտի հող: Մեկնարկային գինը սահմանել 43000 / քառասուներեք հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 6: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0007-0049 ծածկագրով 0,029798 հա բնակավայրերի այլ հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 240000 / երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:

3․Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, տրամադրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասեր՝ 2 լոտով

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0152-0067 ծածկագրով 0.048 հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի արոտավայր ՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով՝ 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 1000 / հազար/ ՀՀ դրամ։

-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0152-0062 ծածկագրով 0.50276 հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի արոտավայր ՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով՝ 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 4000 / չորս հազար/ ՀՀ դրամ։

 
Կողմ (3)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԲԼՈԽԻՆՈՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ
ՆՈՎԻԿՈՎ ԱԼԵՔՍԵՅ
ՉԻՉՅՈՎ ՄԻԽԱԻԼ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ


Նախագիծ կազմող ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո
(0322)68941
fioletovo.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner