Այսօր: Կիրակի, 14 Հուլիսի 2024թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 49
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ֆիոլետովո համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Ֆիոլետովո

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2024 թվականի N 49

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ 06-113-0154-0003 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 08.04.2004թ. թիվ 443-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 10.10.2009թ. թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգով, Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով, հաշվի առնելով հողամասի օգտագործման նպատակահարմաթյունը, ՀՀ հողային օրենսգրքի 31-րդ հոդվածով, հիմք ընդունելով որակավորված չափագրող «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից չափագրված հատակագիծը

1. Լոռու մարզի ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում գտնվող 06-113-0154-0003 ծածկագրից առանձնացվող 2.421437 հա, ըստ կազմված հատակագծի, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 4-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության խոտհարքի:

2. Հաստատել Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում ընդգրկված ՀՀ կառավարության 08.04.2004թ. թիվ 443-Ն որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող 06-113-0154-0003 ծածկագրից առանձնացված 2.42437 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

3. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ։

4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի տրամադրած՝ 13.05.2024 թվականի N 38-Ա որոշումը:

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

7. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner