Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 80
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ֆիոլետովո համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Ֆիոլետովո

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հոկտեմբերի 2024 թվականի N 80

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ կետի բ ենթակետով ) , Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, քանի որ կառույցները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Վասիլի Իվանովիչ Զադորկինի (ծնված 14․06․1959թ․) դիմումը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագծերը, չափագրման համաձայնությունը և 2024GRRRAG (02.10.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը

1․ Հաստատել Մարզ Լոռի, Փիոլետովո համայնքում գտնվող 06-113-0028-0016 ծածկագրով 0.31123 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի , հողամասի վրա առկա շինությունների չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

2․ Օրինականացնել Վասիլի Իվանովիչ Զադորկինին, Նատալյա Նիկոլայի Զադորկինային, Մարինա Վասիլիի Զադորկինային,Նիկոլայ Վասիլիի Զադորկինին, Տատյանա Վասիլիի Զադորկինային , Ալեքսեյ Վասիլիի Զադորկինին , Աննա Վասիլիի Զադորկինային սեփականություն իրավունքով պատկանող (վկայական՝ N 1749191) 06-113-0028-0016 ծածկագրով 0.31123 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում վերջիններիս կողմից ինքնակամ կառուցված այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, 2005 և 2018թթ․ կառուցված ընդհանուր 585,37 քմ արտաքին չափերով բնակելի տունը ։

3․ Պարտավորեցնել Վասիլի Իվանովիչ Զադորկինին, Նատալյա Նիկոլայի Զադորկինային, Մարինա Վասիլիի Զադորկինային,Նիկոլայ Վասիլիի Զադորկինին, Տատյանա Վասիլիի Զադորկինային , Ալեքսեյ Վասիլիի Զադորկինին , Աննա Վասիլիի Զադորկինային (հաշվեհամար՝ 900235003895 ինքնակամ կառույցի օրինականացում) վճարել 2005 և 2018թթ․ կառուցված ընդհանուր 585,37 քմ արտաքին չափերով բնակելի տան օրինականացման վճարը՝ 601760 ՀՀ դրամ։ 4․ 06-113-0028-0016 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Փիոլետովո 1-ին փ․ 137 բնակելի տուն փոստային հասցե։

5. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner