Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ֆիոլետովո, ,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 43

ՍԵՐԳԵՅ ՍԱՄՎԵԼԻ ԹԱՐՈՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Սերգեյ Թարոյանի դիմումը՝ որոշում եմ`

1․ Սերգեյ Սամվելի Թարոյանին տրամադրել Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի Դիլիջանի խճուղի 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում մանսարդային հարկով քոթեջների կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։

2. Սերգեյ Թարոյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ֆիոլետովո