ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Ֆիոլետովո, ,
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 78
ԴՄԻՏՐԻ ՏԵԼԵԳԻՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՆԱՍՆԱՇԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Դմիտրի Տելեգինի հայտը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին, համայնքի ղեկավարի կողմից տրված նախագծային թույլատրությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, համայնքի ավագանու 16 օգոստոսի 2024թ N 21-Ա որոշումը, Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով.
1. Դմիտրի Տելեգինին սեփականության իրավունքով պատկանող 06-113-0124-0005 ծածկագրով 0,100334 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության այլ հողատեսք, անասնաշենք կառուցելու և սպասարկման նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2. Հողամասին տրամադրել Ֆիոլետովո համայնք գ․ Ֆիոլետովո 1-ին փողոց 283/1 հողամաս փոստային հասցե։
3․Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ
20 __ թ. ______________ ____
գ.Ֆիոլետովո