09.07.24
ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր
|
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ
|
|
25.03.24
ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
|
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ երկարացվել է նաև ծրագրի գործողության ժամկետը՝ սահմանվելով մինչև 2026 թվականը։Այսպիսով, ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով՝• առաջին բաղադրիչի շրջանակում՝ քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով,• երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։Առաջին բաղադրիչԱռաջին բաղադրիչի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում շահառուին՝ ...
Մանրամասն |
|
25.03.24
Համայնքներում շարունակվում են մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող փորձնական ծրագրերի իրականացման աշխատանքներ
|
Համայնքներում շարունակվում են մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող փորձնական ծրագրերի իրականացման աշխատանքները։ Դրանց սահուն ընթացքն ապահովելու նպատակով՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքներում 2024թ․ հունվարի 26-ին, փետրվարի 1-ին, 8-ին, 20-ին, 21-ին և 26-ին ՀՀ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերները մասնակցել են վերոնշյալ համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկ-նախագծերի առնչությամբ ...
Մանրամասն |
|
25.03.24
Կայացավ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի գործադիր հանձնաժողովի տարեկան նիստը
|
2024թ. փետրվարի 29-ին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ԳՄՀԸ կողմից իրականացվող և Գերմանիայի ու Շվեյցարիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի գործադիր հանձնաժողովի տարեկան նիստը: Նիստին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵՆ) նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC/ՇԶՀԳ) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, ...
Մանրամասն |
|
25.03.24
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնի գլխավորած պատվիրակությանը
|
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից: Քեյթ Նյուտոնը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խոսել է իրականացրած ծրագրերից, առկա խնդիրներից և դրանք լուծելու անհրաժեշտությունից: Նյուտոնը նշել է, որ այցի նպատակն է մարզերում տեղում գնահատել ու ծանոթանալ առկա իրավիճակին, խնդիրներին: Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նպատակները՝ կապված դպրոցաշինության հետ և այս համատեքստում կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականությունը և զարգացումը: Նախարարի տեղակալը խոսել է ջրամբարաշինությունից, ոռոգման համակարգի զարգացումից և համայնքային ...
Մանրամասն |
|
1 |